Ես բավականին հազվադեպ եմ հրապարակավ խոսում որևէ ստեղծագործության մասին, որն ինձ դուր չի գալիս, ու այդ եզակի դեպքերից մեկը «I believe I can fly» երգի մասին իմ տարիներով կուտակված կարծիքի դուրսհորդումն էր: Բայց կա ևս մի երգ, որի մասին ուղղակի անհնար է չխոսել, և որը նույնպես երկար տարիներ շարունակում է մնալ սիրված ու տարածված:
Read moreՄոտավորապես մեկ տարի առաջ լույս տեսավ «Անկապ ստատուսներ» բազմանշանակալից վերնագիրը կրող տրակտատը, որին անմիջապես հաջորդեցին հասարակական նշանակություն ունեցող «սիքվելը» և «տրիկվելը»` սպառիչ կերպով բացատրելով ֆեյսբուքյան մշակույթի զարգացման արդիական դրսևորումները: Չնայած բուռն քննարկումներին ու քննադատություններին, մեկ տարվա փորձն ու վերլուծությունները ցույց տվեցին, որ դրանք, ի վերջո, երանելի ժամանակներ էին, երբ, անկապ թե կապված, գրվում էին ստատուսներ:
Read moreԵրբեմն ահավոր բարկացնում են այն մարդիկ, որոնք սկսում են տեղի-անտեղի պատմել այն պատմությունը, թե ինչպես է Չապլինը իր նմանակների մրցույթում զբաղեցրել երրորդ տեղը:
Read moreՆման հռետորական բողոք-հարցեր հաճախ եմ լսում ու կարդում մարդկանց ֆեյսբուք-ստատուսներում. «Այ, Եվրոպայում հո սենց չի, արևմուտքում մարդիկ խոսքի ազատություն ունեն», ու նմանատիպ այլ ոգևորված հայտարարությունները գնալով ավելի հաճախակի են հանդիպում, և երբեմն, ինչն ինձ համար էլ ավելի զարմանալի է, այնպիսի մարդկանցից, որոնք որոշ ժամանակ ապրել են արևմտյան աշխարհի որևէ երկրում կամ առնվազն հաճախ այցելել են:
Read moreՎերջերս հերթական անիմաստ բանավեճից հետո, թե կարելի է արդյոք ինտերնետից «գողանալ» ֆիլմեր, գրքեր և ինֆորմացիոն արդյունաբերության այլ դրսևորումներ, վերջապես հասկացա, որ շատերի համար նման հարցերում ընտրության խնդիր չկա:
Read moreՄեկ-մեկ զարմանում եմ, թե ովքեր են թարգմանում կամ հորինում տարբեր գովազդային կարգախոսներ, որոնք բացահայտ հիմարություն են, կամ գուցե շատ լավ ու ճիշտ են հնչում անգլերեն, բայց հայերենում վերածվում են աղետալի գռեհկության, բայց ոչ ոք չի փորձում դրանք մի քիչ փոփոխել:
Read moreԴե, քանի որ սկսել եմ, վերջացնեմ այս թեման: Բացի այն պարզ կանոններից, որ անցած անգամ փորձեցի համեստորեն ներկայացնել, կան նաև վերջին տասնամյակի ընթացքում ձևավորված կանոններ, թե որտեղ ու ինչպես պետք է խոսել հեռախոսով, որպեսզի կողքինները չհամարեն ձեզ բրդոտ բարբարոս:
Read moreԿան երգեր, որ պարզապես անհասկանալի ձևով դառնում են չափազանց սիրված ու տարածված: Ավելին` ապրում են երկար տարիներ ու շարունակում խելագարության հասցնել (համենայն դեպս ինձ) ամեն անգամ ռադիոյով կամ որևէ մեկի հեռախոսից հնչելիս:
Read moreԵրևի արդեն շուրջ տասը տարի կլինի, ինչ Հայաստանում զանգվածային մասշտաբով օգտվում են բջջային կապից (այն տարիները, երբ բջջային հեռախոսները նույնքան հազվագյուտ ու թանկ էին, որքան մասնավոր տիեզերանավերը, չենք հաշվում), բայց, չգիտես ինչու, դրանցից օգտվելու թեկուզ պարզագույն կանոններ չեն ձևավորվում: Եվ դա երբեմն խիստ նյարդայնացնում է:
Read moreԱրդեն քանի տարի է, ինչ այս հարցն ինձ հանգիստ չի տալիս. կարո՞ղ է որևէ մեկն ինձ բացատրել, թե ինչու են մարդիկ փողոցում մինչև այսօր զարմացած նայում նրանց, ովքեր ձեռքին տեսախցիկ կամ ֆոտոխցիկ ունեն: Նույնիսկ երբ վերջիններս ոչինչ չեն նկարում, պարզապես պահել են այն ձեռքում կամ քայլում են, անցորդները այնպիսի անթաքույց զարմանքով են հետևում նրան հայացքով, ասես անցնողը տեսախցիկի փոխարեն շալվարն իջեցրել ու ուրիշ բան է բռնել ձեռքում: Ու պետք չէ ծամածռել դեմքը այս գռեհիկ համեմատությունը կարդալիս. մտածեք ինքներդ ու կտեսնեք, որ ես ճիշտ եմ:
Read more